Չի բացառվում, որ լինեն մարդիկ, ովքեր տեսել են ծեծողներին. Կշահագրգռի՞ 100.000 դոլարը նրանց խոսել
12/02/2015 19:38
Նմանատիպ
Արման Թաթոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Կարծում եմ՝ բոլորդ էլ լավ հասկանում եք 100.000 դոլար պարգևի իմաստը, ուղղակի պետք ա այլ կերպ ներկայացնել կամ հումորի վերածել, տենց եք անում, իսկ եթե իրոք իմաստը չեք հասկանում, հիմա բացատրեմ։
Գաղտնիք չի, որ մեր երկրում անտարբերությունը բավական բարձր մակարդակի վրա ա, այսինքն՝ չի բացառվում, որ լինեն մարդիկ, ովքեր ինչ-որ բան տեսել են, բայց մտածում են՝ շառից-փորձանքից հեռու, ոչ տեսել ենք, ոչ լսել։ Հիմա եթե 100.000 դոլարը կշահագրգռի նման մարդկանց, որոնք չի բացառվում, որ գոյություն ունեն, ապա Ծառուկյանը պատրաստ ա պարգևատրել նրանց, որ օգնեն, ու հանցագործությունը շուտ բացահայտվի։