Ռուբեն Հայրապետյան. «Գանձասար Կապանը» կլինի «Գանձասարի» իրավահաջորդը
25/02/2015 16:48
Նմանատիպ
Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ կայացել է Գործկոմի նիստը:
Օրակարգում ընդգրկված հարցերի թվում են եղել «Գանձասար» ֆուտբոլային ակումբի մարզչիների և ֆուտբոլիստների կողմից ներկայացված դիմումների, ինչպես նաև ստեղծված արտակարգ իրավիճակի քննարկումը, մանկապատանեկան առաջնությունների կազմակերպման կանոնակարգման և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործընթացում կատարվելիք փոփոխությունների առաջարկը, Գյումրու ֆուտբոլի ակադեմիան «Շիրակ» ֆուտբոլային ակումբին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու հարցը և այլն:
ՀՖՖ Գործկոմի նիստից հետո Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է լրագրողների հարցերին: ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է ներկայացված տեսանյութը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում