Յուրա Մովսիսյան. Խաղս գնահատելու իմաստ չեմ տեսնում

Յուրա Մովսիսյան. Խաղս գնահատելու իմաստ չեմ տեսնում

Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» ոչ-ոքի է խաղացել Կրասնոդարի «Կուբանի» հետ: Մոսկովյան թիմի միակ գոլը խփել է Դմիտրի Կոմբարովը` դիպուկ իրացնելով Յուրա Մովսիսյանի վաստակած 11-մետրանոցը: Հանդիպումից հետո Մովսիսյանն իր հիասթափությունն է արտահայտել:

«Խաղս գնահատելու իմաստ չեմ տեսնում, քանի որ մենք չկարողացանք հասնել արդյունքի: Ընդամենը ոչ-ոքի խաղացինք: Ես շատ հիասթափված եմ»,-Մովսիսյանի խոսքը մեջբերված է «Sport.ru»-ից:

Հիշեցնենք, որ այժմ «Սպարտակն» ունի 36 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում