Սուարեսի և Մեսսիի գոլերի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)
18/04/2015 19:53
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնայի» մրցակիցը լավագույն քառյակը եզրափակող «Վալենսիան» էր:
«Կամպ Նոու» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը գոլեր խփեին առաջին և վերջին րոպեներին. սչքի ընկան Լուիս Սուարեսը և Լիոնել Մեսսինց: 10-րդ րոպեին «չղջիկները» հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն Դանիել Պարեխոն չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը:
Այժմ «Բարսելոնան» ունի 78 միավոր և երկրորդ հորիզոնականում գտնվող «Ռեալին» գերազանցում է 5 միավորով, սակայն վերջինս տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել: «Վալենսիան» մնաց 65 միավորով` 4-րդ հորիզոնականում:
Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Բարսելոնա»-«Վալենսիա»` 2:0
Գոլը` Սուարես 1՛, Մեսսի 90+4՛