«Էրեբունի» ավիաբազայի ռուս օդաչուներն սկսել են փորձարկել նոր ուղղաթիռները
24/04/2015 20:42
Նմանատիպ
«Էրեբունի» ռուսական ավիաբազայի օդաչուները Դոնի Ռոստովի ռազմական օդակայանում սկսել են փորձարկել այն ուղղաթիռները, որոնք ստացվել են հիմնանորոգումից հետո:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ռազմաբազայի ինժեներա-ավիացիոն ծառայության մասնագետների կողմից ավիացիոն միավորման կազմում ընդունվել են 14 միավոր ՄԻ-8ՄՏ, ՄԻ-8ՍՄՏ փոխադրական հարվածային ուղղաթիռներ եւ ՄԻ-24Պ հարվածային-գրոհային ուղղաթիռներ:
Ավիացիոն տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացման եւ թռիչքների անվտանգության ապահովման նպատակով մինչեւ մայիսի վերջը պլանավորված Է փորձարկել բոլոր նոր ուղղաթիռները: Ներկայում փորձարկվել Է ստացված ավիացիոն տեխնիկայի 30 տոկոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում