Շախմատի կանանց թիմային առաջնություն. Հայաստանի հավաքականը պարտվեց Վրաստանին
27/04/2015 16:49
Նմանատիպ
Չինաստանում շարունակվում է շախմատի կանանց թիմային առաջնությունը։ Մրցաշարի 8-րդ տուրի շրջանակներում այսօր Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով զիջել է Վրաստանի շախմատիստուհիներին։
Իրենց պարտիաները պարտությամբ են ավարտել Լիլիթ Գալոյանը, Էլինա Դանիելյանը և Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տարել: Վաղը կկայանա վերջին տուրը, որի շրջանակներում Հայաստանը կմրցի Հնդկաստանի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում