Լոպես. Կասիլյասի հետ խնդիր չունեի, բայց «Ռեալում» ինձ չէին գնահատում
08/05/2015 16:51
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Դիեգո Լոպեսը, ով այժմ պաշտպանում է «Միլանի» գույները, հայտարարել է, որ նախկին ակումբում իր համար հեշտ չի եղել։ Թիմում հաճախ են քննարկումներ եղել, թե նա պե՞տք է արդյոք դաշտ դուրս գա, իսկ Իկեր Կասիլյասը մնա պահեստայինների նստարանին։
-«Ռեալում» ոչ ոք իմ տառապանքները չէր գնահատում, բայց ես աշխատում էի ամեն ինչ անել հանուն թիմի շահերի։ Ես կարող եմ շարունակել խաղալ գլուխս բարձր։ Ինձ վստահում էին «Ռեալի» երկու մարզիչները։ Ինչ վերաբերում է Կասիլյասին, ապա նրա հետ երբեք խնդիր չեմ ունեցել,-ասել է Լոպեսը «La Gazzetta dello Sport» պարբերականին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում