Սքոուլզ. Եթե դե Խեան հեռանա, «Ման. Յունայթեդը» պետք է պայմանագիր առաջարկի Չեխին

Սքոուլզ. Եթե դե Խեան հեռանա, «Ման. Յունայթեդը» պետք է պայմանագիր առաջարկի Չեխին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը կարծում է, որ «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը կարող է փոխարինել Դավիդ դե Խեային, ում ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

-Եթե դե Խեան հեռանա, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է պայմանագիր առաջարկի Պետր Չեխին: Հիշում եմ` 2005 թվականին ինչ ազդեցություն թողեց Էդվին վան դեր Սարը, երբ միացավ մեզ: Շմեյխելից հետո մանկունյանցիներին բարդ էր այնպիսի դարպասապահ գտնել, ով կկարողանար վստահությամբ ղեկավարել պաշտպանության խաղը: Էդվինը մեզ միացավ արդեն որպես կայացած դարպասապահ: Նա հաղթել էր Չեմպիոնների լիգայում, չորս տարի հանդես էր եկել Պրեմիեր լիգայում` «Ֆուլհեմի» կազմում, իսկ հետո վեց հիանալի տարի անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդում»:

Նա գրեթե 35 տարեկան էր, երբ պայմանագիր կնքեց: Չեխը 33 տարեկան է և «Մանչեսթեր Յունայթեդում» վեց տարի խաղալու պոտենցիալ ունի: Այստեղ նա ոչ մի խնդիր չի ունենա,-գրել է Սքոուլզը «Independent»-ի իր սյունակում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում