Ո՞ր ակումբներն են ավելի շատ վաստակում հովանավորչական պայմանագրերից
Նմանատիպ
Թոփ-ակումբների եկամտի հիմնական աղբյուրը հովանավորչական պայմանագրերն են: Իհարկե, հեռարձակումներից ստացած եկամուտը ևս փոքր չէ, սակայն միայն դրանով հնարավոր չէ լինել գրանդ ակումբ, գնել Սուարեսի, Բեյլի նման ֆուտբոլիստների:
«Forbes»-ը կազմել է հովանավորչական պայմանագրերից կլորիկ գումարներ ստացող ակումբների տասնյակը: Առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը պայմանագրեր ունի «Nike», «Chevrolet» և «Аоn» ընկերությունների հետ: Դրանցից «կարմիր սատանաները» տարեկան 140 մլն դոլար եկամուտ են ստանում: Նոր մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» սկսելու է համագործակցել «Аdidas»-ի հետ: Համագործակցությունը կարժենա տարեկան 120 մլն եվրո, վատ չէ, չէ՞:
Առաջիկա տարիներին «Մանչեսթեր Յունայթեդին» կարող է հասնել «Բարսելոնան», որը համագործակցում է «Nike» և «Qatar Sports Investments» ընկերությունների հետ: Ուշագրավ է, որ 2015-16թթ. մրցաշրջանում այս շահավետ համագործակցությամբ ակումբների շարքը կհամալրի «Յուվենտուսը», որն արդեն պայմանագիր է կնքել «Adidas» և «Jeep»-ի հետ:
«Forbes»-ի վարկանիշային աղյուսակը 2014-15թթ. մրցաշրջանի տվյալներով:
«Forbes»-ի հավանական վարկանիշային աղյուսակը` նախատաեսված 2015-16թթ. մրցաշրջանի համար:
Ամբողջական աղյուսակն ունի հետևյալ տեսքը:
Ակումբ | Տեխնիկական հովանավոր | Մարզահագուստ | Մարզադաշտի հովանավոր | Ընդհանուր եկամուտ |
1. «Ման. Յունայթեդ» | «Nike» – 36 մլն $ |
«Chevrolet (GM)» – 80 մլն $ |
«Aeon» – 24 մլն $ | 140 մլն $ |
2. «Բարսելոնա» | «Nike» – 39 մլն $ |
«Qatar Sports Investments» – 41 մլն $ |
չկա | 80 մլն $ |
3. «Արսենալ» | «Puma» – 34 մլն $ |
«Emirates» – 23 մլն $ |
«Emirates» – 23 մլն $ | 80 մլն $ |
4. «Ման. Սիթի» | «Nike» – 18 մլն $ |
«Etihad Airways» (մարզադաշտի հետ) – 61 մլն $ |
«Etihad Airways» | 79 մլն $ |
5. «Չելսի» | «Adidas» – 44 մլն $ |
«Samsung» – 27 մլն $ |
չկա | 71 մլն $ |
6. «Բավարիա» | «Adidas» – 28 մլն $ |
«Deutsche Telekom» – 34 մլն $ |
«Allianz» – 9 մլն $ | 71 մլն $ |
7. «Ռեալ» | «Adidas» – 36 մլն $ |
«Emirates» – 34 մլն $ |
չկա | 70 մլն $ |
8. «Լիվերպուլ» | «Warrior» – 38 մլն $ |
«Standart Chartered» – 30 մլն $ |
չկա | 38 մլն $ |
9. «ՊՍԺ» 10. «Տոտենհեմ»
|
«Nike» – 22 մլն $ «Under Armour» – 15 մլն $
|
«Emirates» – 28 մլն $ «AIA» – 24 մլն $
|
չկա չկա
|
50 մլն $ 39 մլն $
|
Հետևեք մեզ նաև Telegram-ում