Հայտնի է ՀՀ ճանապարհային ոստիկանության նոր պետի անունը
02/07/2015 15:47
Նմանատիպ
ՀՀ ճանապարհային ոստիկանության նոր պետ է նշանակվել ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության նախկին պետ գնդապետ Արմեն Հակոբյանը:
Այս տեղեկությունը «Արմենպրես»-ին հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
2015 թվականի հունիսի 29-ին Արտակ Հարությանյանը իր դիմումի համաձայն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրային ռեզերվում:
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնին Արտակ Հարությունյանը նշանակվել էր 2014 թվականի հոկտեմբերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում