Հալեպի նահանգում ավելի քան 100 ահաբեկիչներ են սպանվել
Նմանատիպ
Սիրիայի կառավարական ուժերը հուլիսի 3-ին ռմբակոծել են Հալեպի հյուսիսային շրջաններում զինված ընդդիմադիրների դիրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ կառավարական ուժերը զինյալների հետ բախումների մեջ են մտել վաղ առավոտվանից:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ՝ ավելի քան 100 ահաբեկիչներ, ինչպես նաև 14 տրասպորտային միջոցներ են ոչնչացվել Հալեպի նահանգում, մասնավորապես Հլեյսա, Ջուբուլ, Դեր Հաֆեր, Թել Ալամ, Թել Թրեքիս շրջաններում: Ահաբեկիչների թաքստոցներ են ոչնչացվել նաև Հալեպի վարչական շրջանում` Քաստիլիոյի ճանապարհի վրա, նաև Մասկանա գյուղում: Զինապահեստ է ոչնչացվել է Բրեյջ կոչվող շրջանում:
Ռմբակոծությունների է ենթարկվել նաև Ազազ գյուղաքաղաքը, որոնց հետևանքով զգալի վնասներ են կրել զինված խմբավորումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում