«Audi Cup». Եզրափակչում կխաղան «Բավարիան» ու «Ռեալը» (տեսանյութ)
05/08/2015 00:48
Նմանատիպ
«Audi Cup» նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում «Բավարիան» խոշոր հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ: Մյունխենում կայացած խաղում Խոսեպ Գվարդիոլայի սաները հաղթեցին 3:0 հաշվով. մեկական գոլ խփեցին Խուան Բերնատը, Մարիո Գյոտցեն և Ռոբերտ Լևանդովսկին:
Այսպիսով, «Audi Cup»-ի եզրափակիչ խաղում մրցելու են «Բավարիան» և «Ռեալը», որն ավելի վաղ հաղթել է «Տոտենհեմին»: «Տոտենհեմը» և «Միլանը» պայքարելու են մրցանակային երրորդ տեղի համար: Երկու հանդիպումներն էլ կայանալու են օգոստոսի 5-ին:
«Audi Cup»
«Բավարիա» – «Միլան»՝ 3:0
Գոլերը՝ Բերնատ 23՛, Գյոտցե 74՛, Լևանդոսվկի 85՛