Թերրի. Ցանկանում եմ հնարավորինս երկար խաղալ

Թերրի. Ցանկանում եմ հնարավորինս երկար խաղալ

«Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզի նման ցանկանում է խաղալ մինչև 40 տարեկան դառնալը: Դեկտեմբերին Թերրին դառնալու է 35 տարեկան:

-Վերջին 4-5 տարիներին ես ավելի շատ եմ աշխատում ոչ միայն խաղադաշտում, այլև մարզումների ժամանակ: Մարզասրահ, մարզումներ խաղադաշտում ու տնային պայմաններում, ճիշտ սնունդ… Ինչպես տեսնում եք, ես ցանկանում եմ հնարավորինս երկար խաղալ: Միայն այդպես կարելի է կրկնել Ռայան Գիգզի ուղին, նա խաղաց մինչև 40 տարեկան: Ցանկանում եմ նույնն անել,-Թերրիի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում