Թուրքական ակումբը պաշտոնական առաջարկություն է արել Օզբիլիսի համար
19/08/2015 11:21
Նմանատիպ
Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հայտնվել է թուրքական «Բուրսասպորի» ուշադրության կենտրոնում, գրում է «Bursa Hakimiyet»-ը։
Թուրքական ակումբի ղեկավարությունն արդեն պաշտոնական առաջարկություն է արել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Հավանական տեղափոխության մանրամասները չեն հաղորդվում, սակայն տրանսֆերային գումարը կարող է կազմել մոտ 3,5 մլն եվրո։
Հավելենք, որ Արազ Օզբիլիսը «Սպարտակի» հետ պայմանագիր ունի մինչև 2018 թվականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում