Կանխարգելիչ միջոցառումներով զսպման համապատասխան պայմաններ են ստեղծվում. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
02/09/2015 20:22
Նմանատիպ
Բանակն առաձնահատուկ դերակատարում ունի Արցախի անկախության և ազատագրման գործում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, նախարարը նշեց, որ այն մնում է լարված, բայց կայուն և վերահսկվում հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից:
«Վերջին ժամանակահատվածում սահմանային լարվածության առանձնահատկություններից մեկն ականանետերի կրակոցներն են հակառակորդի կողմից»,-ասաց պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ դիպուկ և նպատակային կրակոցներն անպատասխան չեն մնում:
Նախարար Օհանյանը նաև ընդգծեց, որ շատ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներով ՀՀ ԶՈՒ-ն նաև զսպման համապատասխան պայմաններ է ստեղծում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում