Տյանցզինում արձան կկանգնեցնեն ի հիշատակ զոհվածների

Տյանցզինում արձան կկանգնեցնեն ի հիշատակ զոհվածների

Չինաստանի Տյանցզին քաղաքում հուշարձան կկանգնեցնեն աղետալի պայթյունների վայրում, որոնք առնվազն 160 մարդու կյանք խլեցին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են չինական ԶԼՄ-ները՝ հղում անելով «Բինհայ» մերձնավահանգստային գոտու իշխանություններին, որտեղ օգոստոսի 12-ին պայթեց վտանգավոր քիմիկատների պահեստ ը:

Զոհվածներից 96-ը հրշեջներ են, 11-ը՝ ոստիկաններ, ովքեր փորձում Էին պայքարել պայթյունների հետեւանքով բռնկած հրդեհի դեմ: 13 մարդ մինչ այժմ անհայտ կորած Է համարվում: Ողբերգության հետեւանքով վերքեր Է ստացել շուրջ 800 մարդ:

Հուշարձանի շուրջը որոշվել Է հիմնել 24 հեկտար մակերեսով զբոսայգի: Քաղաքի իշխանությունները նաեւ մտադիր են 5 հազարից ավելի բնակարաններ տրամադրել նրանց, ում բնակատեղին ավերվել Է:

Պայթյունները տեղի են ունեցել «Ժույհայ» լոգիստիկական ընկերության պահեստում: Հարվածային ալիքից երկու կիլոմետր շառավղով կոտրվել են բնակելի շենքերի ապակիները, վնասվել են հազարից ավելի ավտոմեքենաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում