Սապատա. Բալոտելին փոխվել է. այդ տղան ուզում է աշխատել
09/09/2015 16:40
Նմանատիպ
Իտալական «Միլանի» պաշտպան Քրիստիան Սապատան խոսել է իր թիմի մասին։
-Բալոտելին փոխվել է։ Վերջին մի քանի օրերի ընթացքում ես տեսնում եմ պատանու, ով ցանկանում է աշխատել, ցանկանում է իր տեղը նվաճել կազմում։ Հույս ունեմ՝ նա նույն կերպ կշարունակի։
Միխայլովիչը լավ մարզիչ է՝ շատ յուրօրինակ խառնվածքով։ Նա միշտ աշխատանք մեջ է, և նրան ուրախացնում է այն, որ ֆուտբոլիստների հոգեբանությունը դրականորեն փոփոխվում է։
Միլանյան դերբին գեղեցիկ հանդիպում է, որում մենք անպայման պետք է լավ հանդես գանք։ Երկրպագուներին կարող եմ ասել, որ կիրակի օրը ամեն ինչ կանենք հաղթանակի համար,-ասել է կոլումբիացի ֆուտբոլիստը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում