ԸԱԱ. Մաքսիմ Մանուկյանը դուրս մնաց 1/16 եզրափակչից
10/09/2015 09:52
Նմանատիպ
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում երեկ մրցագորգ է դուրս եկել Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը։
85 կգ քաշային կարգում հանդես եկող մեր ըմբիշը պայքարն սկսել է 1/16 եզրափակչից՝ Ռուսաստանը ներկայացնող Դավիդ Չեկվաձեի հետ գոտեմարտով։ Չեկվաձեն Բաքվի Եվրոպական խաղերի չեմպիոն է։ Մանուկյանը պարտվել է 3:5 հաշվով։
Չեկվաձեն իր հերթին պարտվել է 1/4 եզրափակչում, ինչի պատճառով Մաքսիմը զրկվել է նաև սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում