Արթուր Ալեքսանյան. Երկրորդ անգամ չեմպիոն դառնալն ավելի բարդ էր
Նմանատիպ
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, 98 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնությունից հետո վերադարձել է հայրենիք և կիսվել է հաղթական զգացողություններով:
«Կրկնակի ուրախ եմ: Երկրորդ անգամ ավելի բարդ էր. ընդհանրապես աշխարհի չեմպիոն դառնալը բարդ է, իսկ այդ հաջողությունը կրկնելը՝ էլ ավելի»,-ասաց Արթուրը:
Այն հարցին, թե ինչ զգաց, երբ հաղթեց հիմնական հառակորդ պարսիկ Ղասեմ Ռեզաիին, Արթուրը պատասխանեց, որ ԱՄՆ-ում էլ են այդ հարցը տվել իրեն, բայց չի կարող բառերով բացատրել.
«Դուք եզրափակչից հետո իմ էմոցիաներից զգացիք, թե ինչ ապրումներ ունեի: Բառերով չեմ կարող նկարագրել»,-ասաց Արթուրը և հավելեց, որ այս տարի ավելի հանգիստ էր գոտեմարտում պարսիկ ըմբիշի հետ, քանի որ 2014-ի ԱԱ-ի կիսաեզրափակչում արդեն հաղթել էր նրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում