«Փյունիկը» և «Գանձասար Կապանը» հաղթեցին
Նմանատիպ
Սեպտեմբերի 13-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի ևս երկու հանդիպում: «Գանձասար Կապանը» հյուրընկալվելիս Նարեկ Բեգլարյանի գոլի շնորհիվ հաղթանակ տոնեց «Բանանցի» նկատմամբ, իսկ գործող չեմպիոնն «Փյունիկն» Վարդգես Սաթումյանի և Վարդան Պողոսյանի շնորհիվ առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ:
Այս տուրից հետո «Ալաշկերտը» 14 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդ հորիզոնականում գտնվող «Շիրակն» ունի 13 միավոր: Գյումրու թիմին 11-ական միավորով հաջորդում են «Փյունիկը» և «Գանձասար Կապանը»: «Արարատն» ունի 7 միավոր, «Բանանցը»՝ 6, «Միկան»՝ 4, իսկ «Ուլիսը» դեռ ոչ մի միավոր չի վաստակել
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 6-րդ տուր
«Բանանց»-«Գանձասար-Կապան» 0:1 (0:1)
Գոլը՝ Նարեկ Բեգլարյան 34՛
«Փյունիկ»-«Ուլիս» 2:0 (1:0)
Գոլերը՝ Վարդգես Սաթումյան 5՛, Վարդան Պողոսյան 82՛