«Արարատը» կամային հաղթանակ տոնեց «Միկայի» նկատմամբ (տեսանյութ)
05/10/2015 19:53
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Հանրապետական» մարզադաշտում. «Արարատը» հյուրընկալել էր «Միկային»:
Հանդիպման հաշիվը երկրորդ րոպեին բացեց Սամվել Մելքոնյանը, սակայն նախքան ընդմիջման գնալն «Արարատին» հաջողվեց երկու գոլ խփել. դուբլի հեղինակ դարձավ Գևորգ Նռանյանը: Երկրորդ խաղակեսում գոլեր չարձանագրվեցին:
Այս հաղթանակից հետո «Արարատն» ունի 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը, իսկ «Միկան» վեցերորդ տեղում է` ակտիվում ունենալով 10 միավոր:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 9-րդ տուր
«Արարատ» – «Միկա»` 2:1
Գոլերը` Նռանյան 24′, 27′ – Մելքոնյան 2′