«Բանանցն» ու «Շիրակը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

«Բանանցն» ու «Շիրակը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում կայացավ «Բանանց»-«Շիրակ» հանդիպումը:

Թիմերը ոչ-ոքի խաղացին` խփելով մեկական գնդակ: Առաջին խաղակեսի միջնամասում` 25-րդ րոպեին, Գյումրու թիմի կազմում աչքի ընկավ Կուակուն, իսկ «Բանանցի» պատասխան գոլը 64-րդ րոպեին խփեց Լաերսիոն:

Այս հանդիպումից հետո «Շիրակն» ունի 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Ալաշերտին» զիջելով 4 միավորով, իսկ «Բանանցը» 7-րդ տեղում է` ակտիվում ունենալով 9 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 12-րդ տուր

«Բանանց» – «Շիրակ»` 1:1
Գոլերը` Լաերսիո 64′ – Կուակու 25′

Հետևեք մեզ նաև Telegram-ում