Պան Գի Մունը հորդորել Է Սիրիայում գործող երկրներին խուսափել բախումներից
Նմանատիպ
Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող երկրները պետք Է ուժեղացնեն միմյանց միջեւ կոնֆլիկտային իրավիճակների կանխման միջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Գլխավոր քարտուղարը բոլոր նրանց, ովքեր ռազմական գործողություններ են վարում Սիրիայում, առանձնապես, գործողություններ օդում, կոչ Է անում հնարավորինս ուժեղացնել այն միջոցառումները, որոնք նպատակամղված են պատահական բացասական հետեւանքներից խուսափելուն»,- Դյուժարիկի խոսքը մեբջերում են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները:
Նա հավելել Է, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը «հուսով Է, որ կանցկացվի հանգամանալից եւ վստահության արժանի հետաքննություն, որպեսզի պարզություն մտցվի ռուսական ինքնաթիռի հետ պատահածի հարցում եւ ապագայում նման ոչ մի բան չկրկնվի», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում