«Ստեփանակերտը»` Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն
27/11/2015 19:11
Նմանատիպ
Բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն դարձավ «Ստեփանակերտ» թիմը:
Առաջնության վերջին օրը «Ստեփանակերտը» հաղթեց ԽՄՕՄՄ-ին 50-26 հաշվով: 22-38 հաշվով «Գյումրին» զիջեց «Գրանդ Սպորտ»-ին, իսկ «Նաիրի»-«Էրեբուն» հանդիպումն ավարտվեց 42-60 հաշվով,-հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը:
Շրջանաձև մրցակարգով անցկացվող առաջնությունում 5 խաղերից 5 հաղթանակ տոնեց «Ստեփանակերտը» (10 միավոր): 9 միավորով երկրորդ տեղում է «Գրանդ Սպորտը», իսկ եռյակը եզրափակեց «Էրեբունին»:
Բասկետբոլի առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 23-ին, մրցաշարին մասնակցում էին 6 թիմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում