Մեկնարկում է «Միկայի» ուսումնամարզական հավաքը

Մեկնարկում է «Միկայի» ուսումնամարզական հավաքը

Այսօր «Միկան» մեկնել է Թբիլիսի, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնելու: Թիմը Վրաստանի մայրաքաղաքում երկշաբաթյա հավաք կանցկացնի, որի ընթացքում նախատեսված է նաև ստուգողական երեք հանդիպում: Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Երևանից Թբիլիսի են ուղևորվել տեղացի 8 ֆուտբոլիստ, որոնց կմիանան փորձաշրջանի ժամանող ռուս և սերբ 10 խաղացող:

Թբիլիսիում «Միկան» կմարզվի Սերգեյ Յուրանի գլխավորությամբ, որի հետ ակումբը պայմանավորվածություն է ձեռք բերել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում