AM | RU
USD
EUR
RUB

Արյամբ սրբացած հողում ենք ապրում, և այն շենացնելու առաքելություն ունենք...

 

Այսօր Քարին-տակում նշում են գյուղի ինքնապաշտպանական մարտերի 24-րդ տարեդարձը

1992թ. հունվարի 26-ին Քարին-տակում արցախցին հաստատեց, որ կարելի է անբարենպաստ դիրքից անհամեմատ քիչ ուժերով, ռազմարվեստի բոլոր կանոններին հակառակ` հաղթել թշնամուն: 1992-ին Քարին-տակը Շուշիի շրջանի միակ հայկական մնացած գյուղն էր: 1989թ. Վաղարշակ Առուշանյանի նախաձեռնությամբ կազմավորվել է Քարին-տակի հինգ հոգանոց ինքնապաշտպանական ջոկատը, որը հետագայում համալրվել է գյուղի բոլոր տղամարդկանցով:

Հունվարի 26-ին՝ լույսը դեռ չբացված, թշնամին հարձակվեց ժայռալանջին ծվարած այս փոքրիկ բնակավայրի վրա: Թշնամու գործողությունները ղեկավարում էր այն ժամանակվա Ադրբեջանի պաշտպանության բանակի հրամանատար Մեհտիևը: Նա նպատակ ուներ հաշված ժամերի ընթացքում հայաթափել գյուղն ու, ամբողջությամբ շրջափակելով Ստեփանակերտը, պաշարել այն: Վաղարշակի հրամանատարությամբ գյուղի բոլոր տղամարդիկ զենք առան, պայքարի ելան: Գյուղում ընդամենը 40 ինքնաձիգ կար, մեկական ականանետ ու գնդացիր: Զենքը քիչ էր, բոլորին չէր հասնում: Մխիթար Առուշանյանը` Վաղարշակի որդին, ով այժմ Քարին-տակի համայնքապետն է, հիշում է, մարդիկ գալիս էին ու իրեն խնդրում, որ միջնորդի` հորը խնդրի զենք տա նրանց: Քարին-տակն այդ ժամանակ բոլոր կողմերից շրջափակված էր ու հարևան համայնքներից օգնության շտապող ջոկատներին չհաջողվեց առանց կորուստների միանալ նրանց: Այնուամենայնիվ, ճեղքելով թշնամու պաշտպանությունը, ջոկատներն օգնության եկան: 12 ժամ տևած մարտից հետո թշնամին մարտադաշտում թողել է 136 զոհ ու Քարին-տակը «Արյունոտ ձոր» կոչելով` հետ շպրտվել: Թեպետ մեր կորուստները թվաքանակով քիչ էին թշնամու կորուստներից, բայց անհամեմատ ծանր ու թանկ էին: Այդ օրը Հերոսի մահով ընկածների շարքում էր նաև Վաղարշակ Առուշանյանը:

Օրերս Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանների ասպետ Վաղարշակ Առուշանյանը ԼՂՀ Պաշտպանության նախարարի հրամանով հավերժ մտցվել է Հակաօդային պաշտպանության անձնակազմի ցուցակներում: Ամեն տարի հունվարի 26-ին հերոսամարտի մասնակիցներն ու Վաղարշակ Առուշանյանի մարտական ընկերները հավաքվում են ու վերհիշում հայ ժողովրդի նորագույն պատմության արյունոտ, բայց և հերոսական էջը:

Վաղարշակն այն եզակի գործիչներից էր, ով շատ շուտ հասկացավ, որ հազարավոր խոսքերն ու խոստումները ինքնաձիգի մի փամփուշտ անգամ չարժեն: Զարմանալի ներդաշնակությամբ Վաղարշակը մարմնավորում էր հասարակ գյուղացու, մտավորականի ու հայրենասեր ռազմական գործչի հատկանիշները:

«Նա ակադեմիաներ ու համալսարաններ չէր ավարտել, բայց լուրջ մտավորական էր, մեծատառով մարդ,- իր մարտական ընկերոջն այսպես է բնութագրում Արցախի հերոս Ժաննա Գալստյանը: Վաղոյի տեսակը Արցախցու այն տեսակն է, որով սկսում ես հայրենիքդ ավելի շատ սիրել: Նա իր հողի, իր գյուղի, իր երկրի տերն էր: Առավոտներն արդեն խաղաղ չէին բացվում Քարին-տակում, երբ Զորի Բալայանը Վաղարշակին ասաց. «Գիտեմ, որ դժվար է ձեզ համար, բայց գյուղը չի կարելի թուրքերին հանձնել»: Վաղարշակի պատասխանը միանշանակ էր. «Ես պատրաստ եմ մինչև կյանքիս վերջն այսպես ապրել», իսկ այսպեսը այն էր, որ երբ Քարին-տակում հավը դուրս էր գալիս բակում քուջուջ անելու, թուրքն ազատ կարող էր ոչնչացնել նրան: «Ես պատրաստ եմ մինչև կյանքիս վերջն այսպես ապրել, բայց գյուղը թշնամուն չեմ տա: Եթե մի օր լսեք, թե Քարին-տակը տվել ենք ազերներին, իմացեք, որ Վաղոն արդեն մեռել է»: Ասել է թե` քանի դեռ Քարին-տակում առավոտներն հայերեն են բացվում, Վաղոն կենդանի է, ասել է թե` Վաղոն անմահ է: Հունվարի 26-ի հաղթանակը մեծ ոգևորություն բերեց մեր ազգին, բայց դա դժվարությունների սկիզբն էր միայն: Երբ մենք ուզում էինք հողին հանձնել Քարին-տակում հերոսի մահով ընկածներին, տախտակ չէինք գտնում դագաղ պատրաստելու համար: Այն պահին, երբ Եղբայրական գերեզմանոցում հուղարկավորում էինք մեր ընկերներին, մի հրաշք կատարվեց: Զինվորական համազարկի փոխարեն, որին անկասկած արժանի էին մեր տղաները, Կրկժանի բարձունքից մեր տղաներից մեկը խոցում է Աղդամից Շուշի թռչող ուղղաթիռը: Դա կատարյալ հրաշք էր, որ գալիս էր ևս մեկ անգամ մեզ համոզելու, որ հաղթանակը մերն է լինելու»,- պատմում է Ժաննա Գալստյանն ու շարունակում.

«1992թ. սկիզբն էր, նախքան Քարին-տակի հերոսամարտը: Մի ընտանիք կար` Շուշիից գաղթել, եկել էր Քարին-տակ: Նազիկ էր հարսի անունը, ով մոտեցավ ու դիմեց Վաղոյին, թե կապոցներս դեռ չեմ բացել:

-Չբացես էլ, Նազիկ, մայիսի 9-ին Շուշին ազատագրելու ենք, դու քո կապոցները վերցնելու ես ու գնաս քո տանը ապրես,- վստահեցրեց Աստծո կողմից մեզ ուղարկված մարդը, ով լուռ ու մունջ ապրում էր մեր կողքին` սպասելով իր առաքելությունը կատարելու ժամին»:

Նրա հավատը Հայրենիքի վաղվա օրվա հանդեպ երբեք չպակասեց, ավելին, նրա հավատը վարակիչ ու հուսդրող էր:

Մաքսիմ Հարությունյանն իր ընկերոջ հրամանատարական ձիրքը բնածին է համարում: «1991թ նոյեմբերն էր: Շուշիում տեղակայված ռուսական բանակի պարետային խումբը, կանխազգալով, որ այդ գիշեր իրենց պիտի զինաթափ անեն, ծածուկ հեռացել էր Շուշիից ու եկել, տեղավորվել էր դեպի Շոշ իջնող կամրջի վրա գտնվող պահակակետում: Սովորաբար որևէ քայլ կատարելուց առաջ Վաղոն միշտ խորհրդակցում էր շարժման ակտիվի ու ընկերների հետ: Եվ ահա նա Ստեփանակերտից ոգևորված վերադարձավ ու մեզ ասաց, որ այդ պարետային խումբը մեր գյուղում տեղավորելու հնարավորություն ունենք: Անկեղծ ասած, մտավախություն ունեինք, որ կարող է ծուղակն ենք ընկնում, բայց Ստեփանակերտից մեզ հավաստիացրին, որ կարող ենք վստահել ռուսական այդ ջոկատին: Նրանց ընդունեցինք, տեղավորեցինք գյուղի միջնակարգ դպրոցում, իսկ հրամանատարի հետ բոլոր շփումները Վաղոն իր վրա էր վերցրել: Արդեն երեք օր անց նա ինձ ասաց. «Մաքսիմ, սա մեր մարդն է, սրա հետ կարելի է լեզու գտնել»: Որոշ ժամանակ անց, երբ արդեն ջոկատը պիտի հեռանար մեր գյուղից, նրանց հրամանատարը Վաղոյին ասում է` թեև զենք տալ չի կարող, բայց զինամթերքով կարող է օգնել: Հետագա գործողությունները մի փոքրիկ բեմադրություն էր հիշեցնում: Նրանք իրենց խոհարարին թողեցին անտառում, մենք «առևանգեցինք» նրան, տարանք առոք-փառոք մի գիշեր պահեցինք, հետո վերցինք բավականին մեծ քանակությամբ զինամթերք ու վերադարձրինք խոհարարին: Ամբողջ զինամթերքը բաժանեցինք գյուղի տղաներին: Նրանց ուրախությանը չափ չկար»:

«Մի անգամ,- կրկին անկեղծանում է Մաքսիմ Հարությունյանը,- երբ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի, Արցախի բարեկամ Քերոլայն Քոքսը գալիս է մեր գյուղ ու այցելում նկուղներում ծվարած բնակիչներին, հարցնում է, միկնչև ե՞րբ պիտի այսպես ապրեք: Մանուկ թե ալեհեր նույնն էին ասում. «Կդիմանաք, միայն թե կարողանանք փրկել մեր գյուղը թշնամիներից»: Բարոնուհի Քերոլայն Քոքսը չկարողացավ թաքցնել իր արցունք ները:

Դա է պատճառը, որ Մխիթար Առուշանյանն ասում է,- մեծ թե փոքր` այստեղ բոլորը հերոս են: Այն օրերին, երբ թշնամին անխնա կրակ էր թափում մեր գյուղի վրա, իսկ Շուշիի հանդեպ ցածրադիր դիրքը նրան դա թույլ էր տալիս, երբ ամեն օր ժայռից վառվող անվաձողեր էին թափվում` կրակի մատնելով գյուղացու տունն ու ունեցվածքը, գյուղի ակտիվը հավաքվեց, որպեսզի քննարկի կանանց ու երեխաներին գյուղից դուրս հանելու հարցը: Ժողովը երկար չտևեց: Համագյուղացի Հենրիխ Ամիրջանյանի ելույթը կարճ էր, ազդու:

-Բոլորդ գիտեք, որ իմ տունը գյուղի ծայրամասում է գտնվում: Եթե թշնամին ներխուժի մեր գյուղ, առաջինը իմ տունն է մտնելու: Բայց իմ նորածին որդին այստեղ կմնա, որպեսզի պայքարի ու մեզ էլ պայքարի մղի:

Մխիթարն առաձին հպարտությամբ է խոսում այն մասին, որ ոչ պատերազմի ընթացքում, ոչ էլ պատերազմից հետո Քարին-տակից ոչ մի բնակիչ չի հեռացել: Ավելին, մանկապարտեզն արդեն չի հերիքում, գյուղի մանուկները շատացել են: Ու հիմա, երբ ավարտել են դպրոցի հիմնանորոգումը, անցնելու են մանկապարտեզի շինարարությանը: Քարին-տակցին այլ կերպ ապրել չի կարող: Սա են ավանդել մեզ մեր պապերը, մենք մշտապես պիտի զգանք, որ արյամբ սրբացած հողում ենք ապրում, և այն շենացնելու առաքելություն ունենք»:

Յուլիա ՎԱՆՅԱՆ

 

Լրահոս
«Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը. ուղիղ Առաջնագծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ Ղուլյան. ​Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ Գլխավոր դատախազությունը ստացել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի՝ անօրինական լինելու մասին գրությունը Անգելա Մերկելը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը Երկու երկրաշարժ՝ Շիրակում «168 ժամ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստին անդրադարձել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին «Փաստ». ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում «Փաստ». Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել «Հրապարակ». Մանրամասներ՝ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի տեսազրույցից «168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում «Փաստ». Որոշում է կայացրել բուհերի կառավարման խորհուրդներում բոլոր «նախկիններին» փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով «Ժողովուրդ». Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին. քննիչները դեպքի վայրում են.Ուղիղ Հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին. Նաիրա Հարությունյան Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել Քադիրովին բարձր պաշտոն են առաջարկել. լրատվամիջոցներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan