«Բանանցը» հաղթել է «Բանանց 2»-ին (տեսանյութ)

«Բանանցը» հաղթել է «Բանանց 2»-ին (տեսանյութ)

Փետրվարի 8-ին «Բանանցի» արհեստական խոտածածկով խաղադաշտում ստուգողական հանդիպում են անցկացրել «Բանանցն» ու «Բանանց 2»-ը. 3:2 հաշվով հաղթեց առաջին թիմը:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այս խաղում «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն հանգստանալու հնարավորություն էր տվել նախորդ օրը «Ալաշկերտ 2»-ի դեմ խաղացած ֆուտբոլիստների մեծամասնությանը, և դաշտ էին դուրս եկել հիմնականում այն խաղացողները, ովքեր քիչ խաղաժամանակ էին ստացել նախորդ խաղում:

«Բանանց» – «Բանանց 2»՝ 3:2
Գոլերը՝ Ինքնագոլ 12′, Հովհաննես Իլանգյոզյան 21′, Ացամազ Բուրաև 60′ – Նելսոն Հարությունյան 68′, 70′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում