Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

Էջմիածնում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: Ոսկե մեդալակիրներ դարձան Արարատ Մանուչարյանը (55 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Կորյուն Ամիրյանը (84 կգ) և Էդգար Խաչատրյանը (120 կգ):

Նախօրեին Հայաստանի չեմպիոններ էին դարձել Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Գեւորգ Խումարյանը (60 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) և Վարշամ Մակարյանը (96 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ առաջնության ժամանակ այդքան էլ անսպասելի անակնկալներ չեղան:

«Ընդհանուր մասնակցությունը լավ էր: Անակնկալներ այնքանով եղան, որ չեմպիոնների մեջ նոր անուններ հայտնվեցին: Այժմ սերնդափոխություն է լինում և պատանեկան տարիքից երիտասարդների շարքերը համալրած տղաներն իրենց լավ դրսևորեցին: Ինչ վերաբերում է նրանց ներուժին և որակներին՝ միջազգային գորգը ցույց կտա»,- ասել է Բաբալարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում