ՌԴ-ում իր պարտականությունները չկատարած պատգամավորին կարող են զրկել մանդատից
Նմանատիպ
Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է սիստեմատիկ կերպով իրենց պարտականությունները չկատարող պատգամավորների մանդատները հետ վերցնել՝ փոփոխություններ մտցնելով պատգամավորներին և Դաշնային խորհրդի անդամներին լիազորություններից վաղաժամ զրկելու մասին օրենքում:
«Պետդումայի որոշմամբ պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել խմբակցության նախաձեռնությամբ, որի անդամ է տվյալ անձը՝ սիստեմատիկ կերպով պարտականությունների (հաճախում լիագումար նիստերին, աշխատանք հանձնաժողովներում, ընտրողների ընդունելություն) չկատարման դեպքում»,-ասված է օրինագծում: Ընդ որում, անբարեխիղճ օրենսդիրը չի կարող վերականգնել իր լիազորությունները:
Օրինագծի նախաձեռնությունը «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորներինն է՝ գլխավորությամբ Սերգեյ Միրոնովի: Վերջինը չի թաքցնում, որ օրենքի ընդունման դեպքում նպատակ ունի առաջ քաշել Ի.Պոնոմարյովին և Ա. Միտրոֆանովին պատգամավորական մանդատից զրկելու հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում