ՊՆ ավտոբուսներն արգելափակվել էին Սյունիքում

Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 07.40-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի հետևանքով ՊՆ ԶՈՒ երկու ավտոբուսներ են արգելափակվել Սյունիքի մարզի Նորավան գյուղի մոտակայքում: ԱԻՆ արատակարգ ալիք լրատվական կենտրոնից հայտնեցին, որ դեպքի վայր են մեկնել «Սիսիան ՃՇՇ» աշխատակիցները:

Այս կապակցությամբ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ին հայտնել է, որ խնդիրը լուծվել է և ավտոբուսները շարունակել են իրենց ընթացքը: «Ամեն ինչ նորմալ է»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում