ՀԱԿ-ի՝ նախագահական ընտրություններում մասնակցության ձևաչափը հավանաբար կհստակեցվի մինչև տարեվերջ

Այսօր կայացել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական շտաբի նիստը:

Նիստի ավարտից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողներին հայտնել է, որ դեռևսն ընթացքի մեջ են նախագահական ընտրություններում Կոնգրեսի մասնակցության ձևաչափի մասին քննարկումները:

«Որոշում կայացնելուն պես այն կներկայացվի հանրությանը»,- նշել է Լ.Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողը նաև հայտնել է, որ որոշումն, ամենայն հավանականությամբ, կկայացվի մինչև տարեվերջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում