Սպալետի. Երբեք ձեռք չեմ բարձրացնում իմ ֆուտբոլիստների վրա

Սպալետի. Երբեք ձեռք չեմ բարձրացնում իմ ֆուտբոլիստների վրա

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հերքել է լուրերը, թե բախում է ունեցել ակումբի ավագ Ֆրանչեսկո Տոտտիի հետ Իտալիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Ատալանտայի» դեմ արտագնա հանդիպումից հետո (3:3)։ Այդ խաղում 39-ամյա Տոտտին փոխարինման էր մտել 78-րդ րոպեին և փրկել թիմին պարտությունից՝ հավասարեցնելով հաշիվը 85-րդ րոպեին։

«Շատ զարմացա, երբ այդ լուրերը կարդացի։ Ես ֆուտբոլիստներին սպասում էի հանդերձարանում, քանի որ որոշ բաներ ուզում էի առանձին ասել։ Ես դժգոհ էի խաղի ընթացքից։

Կտրականապես հերքում եմ ֆուտբոլիստներից որևէ մեկի հետ կոնֆլիկտի, առավել ևս կռվի մասին խոսակցությունները։ Ես երբեք ձեռք չեմ բարձրացնում իմ ֆուտբոլիստների վրա»,-Սպալետիի խոսքն է փոխանցում «Ռոմայի» պաշտոնական կայքը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում