Ստեփան Ղազարյանը ռեկորդ է սահմանել
20/04/2016 19:23
Նմանատիպ
«Բանանցի» ավագ Ստեփան Ղազարյանը ռեկորդ է սահմանել՝ դառնալով ակումբ պատմության ընթացքում ամենից շատ «չոր» հանդիպումներ անցկացրած դարպասապահը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Միկայի» դեմ Հայաստանի առաջնության 22-րդ տուրի խաղում Ստեփան Ղազարյանը 35-րդ անգամ անառիկ պահեց դարպասը «Բանանցի» կազմում: Ստեփան Ղազարյանը գերազանցել է Գարեգին Նաջարյանի ցուցանիշը. նախկին ռեկորդակիրը 1992-ից 1994 թվականներին 34 անգամ էր խաղադաշտից հեռացել առանց գնդակ բաց թողնելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում