Կլիչկո. Ֆյուրիի նման չեմպիոնը բռնցքամարտի համար խայտառակություն է

Կլիչկո. Ֆյուրիի նման չեմպիոնը բռնցքամարտի համար խայտառակություն է

Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն, ով նոյեմբերին պարտվեց Թայսոն Ֆյուրիին՝ զիջելով IBF/IBO/WBA/WBO տիտղոսները, կարծում է՝ բրիտանացին բռնցքամարտի համար խայտառակություն է:

-Ֆյուրիի նման չեմպիոնը բռնցքամարտի համար խայտառակություն է: Նա այն չեմպիոնը չէ, որին ես կձգտեի հավասարվել: Այն հիմարությունները, որոնք նա ասում է, խայտառակում են մեր մարզաձևը: Անգամ բրիտանացի երկրպագուները ցանկանում են, որ նա պարտվի:

Ես ներկա եմ եղել Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» խաղին, և ինձ հանդիպած երկրպագուները կոչ են արել ռևանշ-մենամարտում նոկաուտի ենթարկել Ֆյուրիին: Իմ հաղթանակը կվերադարձնի մարզաձևի նկատմամբ հարգանքը,-Կլիչկոյի խոսքը մեջբերված է «Boxing Scene»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում