Գոլառատ խաղում «Միլանն» ու «Ֆրոզինոնեն» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Գոլառատ խաղում «Միլանն» ու «Ֆրոզինոնեն» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ֆրոզինոնեի» հետ:

Լուկա Պագանիի և Օլիվեր Կրագլի գոլերի շնորհիվ առաջին խաղակեսից հետո հյուրերը հաղթում էին 2:0 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին «Միլանը» հաշիվը կրճատելու հիանալի հնարավորություն ստացավ, սակայն Մարիո Բալոտելին չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը: 50-րդ րոպեին Կարլոս Բակկային հաջողվեց կրճատել տարբերությունը, սակայն Ֆեդերիկո Դիոնիսին շատ արագ վերականգնեց երկու գոլի տարբերությունը: Թվում էր՝ «Ֆրոզինոնեն» ձեռքից բաց չի թողնի հաղթանակը, սակայն 74-րդ րոպեին Լուկա Անտոնելին խփեց «Միլանի» երկրորդ գոլը, իսկ արդեն ավելացված ժամանակում դաշտի տերերը ևս մեկ 11-մետրանոցի հնարավորություն ստացան, որն արդեն իրացրեց Ժերեմի Մենեզը:

Այժմ «Միլանն» ունի 54 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Ֆրոզինոնեն» 31 միավորով 19-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Միլան» – «Ֆրոզինոնե»՝ 3:3
Գոլերը՝ Բակկա 50′, Անտոնելի 74′, Մենեզ 90+2’/11-մետրանոց – Պագանինի 2′, Կրագլ 44′, Դիոնիսի 54′
Չիրացրած 11-մետրանոց՝ Բալոտելի 48′

Հետևեք մեզ նաև Telegram-ում