«Լացիոն» հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)

«Լացիոն» հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Լացիոն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ: Հռոմեական թիմի կազմում մեկական գոլ խփեցին Միրոսլավ Քլոզեն և Անտոնիո Կանդրևան:

Այս հաղթանակից հետո «Լացիոն» ունի 51 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ «Ինտերը» մնաց 64 միավորով՝ 4-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Լացիո» – «Ինտեր»՝ 2:0
Գոլերը՝ Քլոզե 8′, Կանդրևա 84′ / 11-մետրանոց
Հեռացում՝ Ջեյսոն Մուրիլյո 83′

Հետևեք մեզ նաև Telegram-ում