AM | RU
USD
EUR
RUB

Զենքի վաճառք՝ ուղղակի բիզնե՞ս. ՌԴ-ի և ԱՄՆ-ի զենքի վաճառքի կանոնների տարբերությունների մասին

 

Ապրիլի քառօրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում նոր հարցեր բարձրացրեց համաշխարհային զենքի վաճառքի կանոնների վերաբերյալ:

Ո՞րն է միջազգային զենքի վաճառքի ընդունված կարգը: Ովքե՞ր են զենք վաճառում հակամարտության մեջ ներգրավված երկրներին եւ ի՞նչ մակարդակի վրա են գտնվում Լեռնային Ղարաբաղի սեփական զինված ուժերը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն է պատմում աշխարհի առաջատար հաստատություններից մեկի՝ Ստոքհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի փորձագետ Սայմոն Վեյզեմանը. «Զենքերի վաճառքն անշուշտ արտաքին քաղաքականություն է, ուստի, այստեղ որոշումներն ընդունվում են միջազգային քաղաքականության համատեքստում»:

Նրա խոսքով, զենքի համաշխարհային վաճառքի ոլորտում գործում է ընդամենը երկու սահմանափակում: Արգելվում է զենք վաճառել երկրներին, որոնց վրա համապատասխան պատժամիջոցներ է դրել ՄԱԿ-ը, եւ արգելվում է որոշ տեսակի զենքեր վաճառել, ասենք, ականներ, եթե երկիրը միացել է տվյալ զենքի վաճառքն արգելող պայմանագրին: Այդ երկու կետերից զատ որեւէ այլ ֆորմալ սահմանափակում չկա:

«Սակայն որոշ երկրներում հասարակությունը մասնակցում է զենքի վաճառքի գործարքների որոշումներ ընդունելիս: Միացյալ Նահանգներում, օրինակ, այն արվում է բաց եւ անպայման Կոնգրեսի հավանությունը ստանալու դեպքում: Ֆրանսիայում նույնպես, խորհրդարանը պետք է հավանություն տա նման գործարքներին: Սակայն Ռուսաստանում Դուման որեւէ դեր չի խաղում եւ զենքի վաճառքի որոշումն ընդունվում է միայն կառավարության կողմից», - ասում է Վեյզեմանը:

Հիշեցնենք, որ 2012-ին Միացյալ Նահանգներում, որը երբեք Ադրբեջանին զենք չի վաճառել, սկսել էին քննարկել Բաքվին որոշ տեսակի զենքերի վաճառքի հնարավորությունը:

Այդ խոսակցություններն ի հայտ գալուն պես ԱՄՆ-ի կոնգրեսականները նամակ ուղղեցին Պետքարտուղարություն՝ պահանջելով արգելել հնարավոր գործարքը, որից հետո Պետքարտուղարությունն արգելք դրեց Ադրբեջանին ցանկացած զենքի վաճառքի վրա:

«Լեռնային Ղարաբաղի խնդրից զատ, Արեւմուտքի երկրները արգելում են զենքի վաճառքն Ադրբեջանին՝, հաշվի առնելով այդ երկրի ինքնակալական համակարգը», - նշում է Վեյզեմանը:

Այսօր Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներն են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Թուրքիան եւ Իսրայելը: Եվրամիությունը հատուկ որոշում է ընդունել, որն արգելում է անդամ պետություններին կողմերին զենք վաճառել: Նույն արգելքն է ընդունել Միացյալ Նահանգները: Սակայն, Սայմոն Վեյզեմանի խոսքով, Ադրբեջանի հիմնական խնդիրը նավթային եկամուտների նվազումն է. «Տնտեսական դժվարությունների եւ նավթի գների անկման պատճառով, Ադրբեջանի ռազմական բյուջեն, թեեւ մնալու է Հայաստանի ռազմական բյուջեից զգալիորեն ավելի, լուրջ խնդիրներ է ունենալու, եւ մենք դեռ կտեսնենք, թե ինչպես են իրենց պահելու զենքի մատակարարները, երբ Ադրբեջանն ի վիճակի չլինի վճարել կանխիկ դրամ գնված զենքի դիմաց»:

Հայաստանի ռազմական բյուջեն մնում է սահմանափակ, սակայն, փորձագետը նկատում է, որ Լեռնային Ղարաբաղի սեփական զինված ուժերն իրենցից լուրջ ուժ են ներկայացնում. «Միանշանակ է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը զարգացել եւ դարձել է բավականին լուրջ ուժ, որն ի վիճակի է որոշակի առումով ինքն իրեն պաշտպանել նույնիսկ առանց Հայաստանի ուժերի ուղղակի աջակցության»:

Փորձագետը հիշեցնում է, որ թեեւ զենքի միջազգային վաճառքը բիզնես է՝ իր կոշտ օրենքներով, բազմաթիվ զարգացած երկրներ իրենք իրենց առջեւ որոշակի բարոյական արգելքներ են դնում՝ հրաժարվելով զենք վաճառել հակամարտության մաս հանդիսացող ոչ ժողովրդավարական երկրներին: Հենց այդ արգելքների բացակայությունն է հարուստ պաշարներ ունեցող երկրներին վերածում աղքատ պետությունների, որոնք իրենց զինանշանի վրա Կալաշնիկովի ինքնաձիգ հրացան են տեղադրում: Հուսանք՝ տարածաշրջանի երկրներից եւ ոչ մեկը նման ուղով չի ընթանա:

Լրահոս
Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ինչպես Փաշինյանը քանդեց բանակը․ ռազմական փորձագետի հիմնավորումը․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք. Արմեն Գևորգյան Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի Այսօր Ստեփանակերտի օրն է. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրաքաղաքի բնակչությունը կտրուկ աճել է Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Ոսկու և արծաթի գները նվազել են Հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հետ է շպրտվել Հայոց Բանակի հարվածը Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի փլատակներում մնացած Mercedes-ը ԱԻՆ-ի աշխատակիցները դեռ չեն հանել Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 7 անձ է հոսպիտալացվել, 5-ը երեխաներ են Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց Պետք է ստեղծենք առավելագույն լայն համախմբում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Եռաբլուրում տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, դատապարտելի է. Տիգրան Ավինյան TikTok-ի արգելափակումները Հայաստանում հանված են. Սամվել Մարտիրոսյան «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարհանվել է 539 ընտանիք Արցախում առաջարկում են վերանայել սեփականության իրավունքի սահմանափակումները Ռոնալդինյոն չափազանց շատ էր սիրում կանանց ու սառը գարեջուր, հակառակ դեպքում մինչև 60 տարեկան կխաղար Սա դավաճանություն է, պարտվողականության ու Հայրենիք հանձնելու գործընթացի շարունակություն Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Ոսկու և արծաթի գներն աճել են Աջապահյանը պատրաստ է առաջնորդել երկում տիրող իրավիճակից դուրս գալու շարժումը Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը. Բայդենը՝ Փաշինյանին Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը կանցկացնեն ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ Դիերի մեծ մասը Մարտունու դիահերձարանում է, ծնողներին չեն թողնում մտնել. Զոհրաբյան Իրանի զինված ուժերի զորահանդես Է սկսվել Թեհրանում եւ երկրի այլ քաղաքներում ՀՀ ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը 35 ՀԿ-ներ պահանջում են ոստիկանապետի պաշտոնանկությունը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan