Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց
04/05/2016 17:44
Նմանատիպ
Կայացել են Ռուսաստանի ակումբային առաջնության 3-րդ տուրի հանդիպումները:
Այս տուրում Լիլիթ Մկրտչյանի «Յուգրա» ակումբի մրցակիցն էր Թաթարստանի «Նավակ» թիմը: Հայ շախմատիստուհին մրցեց Կարինա Ամբարձումովայի հետ, պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ «Յուգրա» թիմի մյուս շախմատիստուհիները հաղթանակ տոնեցին, և «Յուգրան» հաղթեց ընդհանուր 3.5-0.5 հաշվով:
Կանանց պայքարում առաջատարը «ШСМ Legacy Square Capital» թիմն է, որն իր բոլոր հանդիպումները ավարտել է հաղթանակով: Այսօր կայանալիք 4-րդ տուրում «Յուգրայի» մրցակիցն է «Մոսկովյան պատանեկություն» թիմը, իսկ Լիլիթ Մկրտչյանը կմրցի Կարինա Իվանովայի դեմ:
Կանանց մրցաշարի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում