Վրաստանի նախագահը վստահ է, որ իր երկիրը կդառնա Եվրամիության անդամ

Վրաստանի նախագահը վստահ է, որ իր երկիրը կդառնա Եվրամիության անդամ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ երկրի հասարակությունը եւ քաղաքական ղեկավարությունը «հաստատակամորեն ընթանում են դեպի եվրոպական ընտանիքի հետ ինտեգրացում», եւ վստահություն է հայտնել, որ Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք պետք է կառուցենք եվրոպական արժեքներին համահունչ հասարակություն՝ հիմնված ազատության իդեալների վրա: Մեր հասարակությունը եւ քաղաքական ղեկավարությունը պարզ ու հաստատուն քայլերով շարժվում են դեպի եվրոպական ընտանիք: Այդ մասին են խոսում մեր համաձայնագրերը, քաղաքական գործընթացները եւ դրա հաստատումը կլինեն եվրոպական ստանդարտներով ընտրությունները, որոնք կկայանան աշնանը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին՝ ելույթ ունենալով Օպերայի շենքում, որտեղ անցկացվել է Վրաստանում Եվրոպայի օրվան նվիրված գալա-համերգը:

Նախագահն ընդգծել է, որ ապագայում «շատ հաղթանակներ են սպասվում եվրաինտեգրացման ճանապարհին»: «Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ, ես դրանում վստահ եմ»,- հավելել է պետության ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում