AM | RU
USD
EUR
RUB

ԼՂ խնդրի ռազմական լուծումը կպայթեցնի ողջ տարածաշրջանն՝ ուղղակիորեն ներգրավելով ՌԴ-ին, Թուրքիային, ՆԱՏՕ-ին, Իրանին. պատմաբան (ֆոտո)

 

Ս.թ. մայիսի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի աշխարհառազմավարության եւ անվտանգության հիմնախնդիրներին առնչվող դասախոսությամբ հանդես եկավ հայ ականավոր քաղաքագետ եւ պատմաբան դոկտոր Արմեն Այվազյանը: Ձեռնարկը կազմակերպել էր ՌԱԿ Մեծ Բրիտանիայի մասնաճյուղը, հայտնում են նախաձեռնողները:

Հայ ականավոր պատմաբան եւ քաղաքագետ, 1993-94թթ. Վիեննայում ԵԱՀԽ /այժմ` ԵԱՀԿ/ ՀՀ պատվիրակության գործող ղեկավար, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն դոկտոր Արմեն Այվազյանը կրկին անդրադարձավ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի աշխարհաքաղաքական ապագայի եւ ներկայիս անվտանգության կայունության վիճահարույց վերլուծությանը:

/disc/16-05-16/259bdc63dd371179bd4faf6f4a4e6836.jpg

Դոկտոր Այվազյանի խոսքով, Հայաստանի ժողովրդագրական եւ տնտեսական ճգնաժամը, ինչպես նաեւ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած անհետեւողական քաղաքականությունը, ազդում են Հայաստանի կարողությունների վրա` ազատվելու Ադրբեջանի կողմից սկսված հյուծման պատերազմից:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի փորձը բլիցկրիգ /կայծակնային պատերազմ/ անել ձախողվեց: Ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը փոխել է իր մարտավարությունը եւ սկսել է վարել հյուծման պատերազմ: Նույնիսկ եթե հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ մարտական գործողությունների, կամ մնա ներկայիս ցածր լարվածային վիճակում, այնուամենայնիվ, վերջնական արդյունքն անորոշ է: Բաքվի կողմից խնդրի լուծման ռազմական ճանապարհի ընտրությունը կարող է պայթեցնել ողջ տարածաշրջանն՝ ուղղակիորեն ներգրավելով Ռուսաստանին, Թուրքիային, ՆԱՏՕ-ն եւ Իրանին,» - իր ելույթում նշել է դոկտոր Այվազյանը:

Ըստ դոկտոր Այվազյանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ծագած ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց ներկայիս ստատուս քվոի փլուզումը, ինչպես նաեւ ԵԱՀԿ ձախողումները եւ նրա անկարողությունը Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ արդյունավետ բանակցություններ վարելու հարցում: Բացի այդ, այն շեշտեց Հայաստանի հսկողության տակ գտնվող ԼՂ շրջապատող տարածքների ռազմավարական կարեւորությունը ԼՂ եւ ՀՀ պաշտպանության, անվտանգության եւ կենսականություն հարցում:

/disc/16-05-16/7c026454a504ab8fbbb3a00452690844.jpg

«Ղարաբաղյան հակամարտությունն առնչվում է ոչ միայն նրա բնակչության ինքնորոշման իրավունքին, այլ նաեւ ժամանակակից Հայաստանի, որը դե ֆակտո ներկայացնում է ՀՀ եւ ԼՂՀ միավորումը 42,000 ք/կմ տարածքով, գոյատեւմանն ու հարատեւ անվտանգությանը: Ինչպես ցույց են տալիս վերջին քսանհինգ տարիները, սա այն նվազագույն տարածքն է, որն անհրաժեշտ է հայ ժողովրդին գոյատեւելու համար, կիսով չափ շրջապատված լինելով թշնամական պետություններով՝ Թուրքիա եւ Ադրբեջան, որոնք էլ իրենց հերթին դաշնակից են: Նշված տարածքի նույնիսկ չնչին մասի կորուստը կարող է հանգեցնել ռազմական հավասարակշռության խախտմանը` հօգուտ Ադրբեջանի, այդպիսով վտանգելով Հայաստանի պետականությունը: Մյուս կողմից, ներկայիս 42,000 ք/կմ չի ապահովագրում Բաքվի ռազմական եւ էթնիկ մաքրազերծման պլաններից: Հետեւաբար, Հայաստանի մարտավարությունը, որը ենթադրում է հակահարված հասցնել ադրբեջանական լայնամասշտապ ագրեսիային, անհրաժեշտության դեպքում պետք է ընդգրկի նաեւ հայկական հսկողության տակ գտնվող տարածքների ընդլայնումը» - նշել է դոկտոր Այվազյանը:

/disc/16-05-16/fcb87f0ffd9a3a7512bbc871fb48c80a.jpg /disc/16-05-16/1c378730de6150b018e5cbd7b912b0be.jpg

Դոկտոր Այվազյանը կարեւորեց նաեւ Հայաստանի անվտանգությանն ուղղված վերջին զարգացումները եւ, հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերը, անվտանգության երաշխիքների, պաշտպանելի սահմանների եւ միջազգային հարաբերությունների համատեքստում արդյունավետ դիվանագիտություն վարելու անհրաժեշտությունը:

/disc/16-05-16/50422d68b274539c0ee5e0a2b3a7d376.jpg

Ձախից՝ ՌԱԿ ՄԲ մասնաճյուղի ատենապետ Վ. Ուզունյան, դոկտոր Ա. Այվազյան, ՌԱԿ ՄԲ մասնաճյուղի փոխատենապետ պրն. Բ. Նազարյան, ՄԲ Խորհրդարանի անդամ պրն. Բրենդան Օհարա պրն. Մ. Բիգլարյան, պրն. Կ. Արեւյան, տիկ. Լ. Հայրապետյան

Դոկտոր Այվազյանը «Լեռնային Ղարաբաղի ապրիլյան պատերազմը» եւ «Հայաստանի անվտանգության անփոփոխ հիմնախնդիրները» դասախոսություններով հանդես եկավ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, Լոնդոնի համալսարանում ու Լոնդոնի Հայ տանը: Դասախոսությունները, որոնք բազմատեսակ եւ բազմաթիվ լսարանի ուշադրության առարկան էին, կենտրոնացած էին ղարաբաղյան հակամարտության աշխարհառազմավարական ասպեկտների, Հայաստանի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական դաշինքի նպատակների, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի, որոնք էլ մրցակցում են Հայաստանի վրա ազդեցություն ունենալու համար, աշխարհաքաղաքական խաղերի վրա:

Լրահոս
Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ինչպես Փաշինյանը քանդեց բանակը․ ռազմական փորձագետի հիմնավորումը․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք. Արմեն Գևորգյան Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի Այսօր Ստեփանակերտի օրն է. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրաքաղաքի բնակչությունը կտրուկ աճել է Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Ոսկու և արծաթի գները նվազել են Հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հետ է շպրտվել Հայոց Բանակի հարվածը Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի փլատակներում մնացած Mercedes-ը ԱԻՆ-ի աշխատակիցները դեռ չեն հանել Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 7 անձ է հոսպիտալացվել, 5-ը երեխաներ են Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց Պետք է ստեղծենք առավելագույն լայն համախմբում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Եռաբլուրում տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, դատապարտելի է. Տիգրան Ավինյան TikTok-ի արգելափակումները Հայաստանում հանված են. Սամվել Մարտիրոսյան «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարհանվել է 539 ընտանիք Արցախում առաջարկում են վերանայել սեփականության իրավունքի սահմանափակումները Ռոնալդինյոն չափազանց շատ էր սիրում կանանց ու սառը գարեջուր, հակառակ դեպքում մինչև 60 տարեկան կխաղար Սա դավաճանություն է, պարտվողականության ու Հայրենիք հանձնելու գործընթացի շարունակություն Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Ոսկու և արծաթի գներն աճել են Աջապահյանը պատրաստ է առաջնորդել երկում տիրող իրավիճակից դուրս գալու շարժումը Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը. Բայդենը՝ Փաշինյանին Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը կանցկացնեն ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ Դիերի մեծ մասը Մարտունու դիահերձարանում է, ծնողներին չեն թողնում մտնել. Զոհրաբյան Իրանի զինված ուժերի զորահանդես Է սկսվել Թեհրանում եւ երկրի այլ քաղաքներում ՀՀ ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը 35 ՀԿ-ներ պահանջում են ոստիկանապետի պաշտոնանկությունը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan