«Արսենալը» ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային մարզահագուստը
23/05/2016 14:52
Նմանատիպ
Լոնդոնի «Արսենալը» ներկայացրել է 2016-17թթ. մրցաշրջանի՝ տնային խաղերի համար նախատեսված մարզահագուստը, որը պատրաստել է «Puma» ընկերությունը: Մարզահագուստն ակումբի համար ավանդական՝ կարմիր և սպիտակ գույներով է, առկա են մուգ կապույտ և մուգ կարմիր գծեր:
Բացի այդ, «Արսենալի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 2016-17թթ. մրցաշրջանում հարձակվող Ալեքսիս Սանչեսը հանդես է գալու «7» համարի մարզահագուստով: Հիշեցնենք, որ այս խաղահամարը պատկանում էր Թոմաշ Ռոսիցկուն, իսկ Սանչեսը հանդես էր գալիս «17» համարի մարզահագուստով:
Հետևեք մեզ նաև Telegram-ումPresenting the 2016/17 @pumafootball @Arsenal home kit… Pre-order here: https://t.co/5xa347r8qb #WeAreTheArsenalhttps://t.co/QI4wxVINd2
— Arsenal FC (@Arsenal) 23 мая 2016 г.