Ալվեսը մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»
26/05/2016 17:07
Նմանատիպ
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը չի ծրագրում հեռանալ ակումբից այս ամռանը:
Ֆուտբոլիստի գործակալ և նրա նախկին կին Դինորա Սանտանան հաստատել է, որ նրանք ունեն լավ առաջարկներ «Գալաթասարայից» և «Յուվենտուսից», սակայն բրազիլացին գոհ է կատալոնական ակումբում իր դերից և գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի վստահությունից:
Ալվեսը պատրաստվում է լիովին կատարել իր պայմանագիրը, որը հաշվարկված է մինչև 2016-17թթ. մրցաշրջանը: Բացի այդ, համաձայնագիրը կարող է ինքնաբերաբար երկարաձգվել ևս մեկ տարով, եթե ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում մասնակցի թիմի խաղերի գոնե կեսին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում