Կորյուն Սողոմոնյանն օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու հնարավորություն ունի

Կորյուն Սողոմոնյանն օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու հնարավորություն ունի

Անգլիայում տեղի ունեցած WSB-ի կիսապրոֆեսիոնալ մրցաշարում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, ով Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն է, 3:0 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Ազամատ Իսակուլովին:

Այս հաղթանակը մեր մարզիկին հնարավորություն է տվել մասնակցելու APB-ի և WSB-ի մրցաշարին, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: Մրցաշարը տեղի է ունենալու հունիսին: WSB-ի մրցաշարում բռնցքամարտիկներն անցկացնում են 5 ռաունդանոց մենամարտ: 

Հավելենք, որ 52 կգ քաշային կարգում արդեն օլիմպիական ուղեգիր ունի Նարեկ Աբգարյանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Կորյուն Սողոմոնյանի վարկանիշ ձեռք բերելու դեպքում արդեն ֆեդերացիան կընտրի, թե որ մարզիկը կմեկնկի Ռիո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում