AM | RU
USD
EUR
RUB

Խավիարային դիվանագիտության կնքահայրը սկսում է գործել ամերիկյան ճակատում

 

Ամերիկյան լոբբիստական Greenberg Trauring ընկերությունը մայիսի սկզբին Վաշինգտոնում Բաքվի «իրավապաշտպան խմբի» հետ «ԱՄՆ-ում պետական մարմինների հետ շփումներ» ապահովելու համար ծառայություններ մատուցելու գծով պայմանագիր է ստորագրել: «Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զարգացման օժանդակման միություն» անվանունով իշխանամետ խումբը Greenberg Trauring ընկերությանը պետք է ամսական 25 հազար դոլար վճարի երեք ամիսների ընթացքում, ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կայքում: Պայմանագիրը ստորագրվել է հիշյալ խմբի նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլխան Սուլեյմանովի և Էլան Բրոյթմանի միջև, որը նակինում ծառայել է Քլինթոնի վարչախմբում որպես USAID-ի ավագ խորհրդական:

«Երկու ընկերությունների միջև ստորագրված պայմանագրի համաձայն` ամերիկյան կողմը պետք է ադրբեջանական կողմին «խորհուրդներ և հանձնարարականներ տա, կապված դեռևս չավարտված օրենսդրության հետ, ինչպես նաև տեղեկացնի կառավարությանն ու այլ առաջանորդներին ԱՄՆ-ում հասարակական կարծիքին»:

Վերջին տարիներին ԱՄՆ-ում լոբբիստական կազմակերպությունների հետ կապի հաստատումը կատարվում էր հիմնականում «Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի» միջոցով, որի ղեկավարը Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդի Անար Մամեդովն է: Սակայն Ադրբեջանում տնտնեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ այդ խմբի գործունեությունն ընդհատակ է անցել: Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի 2015թ-ի տվյալների համաձայն, կազմակերպությունը լոբբինգի վրա ծախսել է 1. 780.թք000 դոլար, որը բաշխվել է հիմնական երկու կազմակերպությունների` «Fabiani & Co» (1,470,000$) և «Carpino & Assoc» (248,000 $) միջև: Վերջիններս էլ գումարը ծախսել են հիմնական երեք ուղղություններով` ԱՄՆ-ի Սենատի, Ներկայացուցիչների պալատի ևՊետդեպարտամենտի հետ աշխատանքի վրա: Այսինքն` գործունեությունն ունեցել է հիմնականում արտաքին քաղաքական ուղղվածություն:

Էլխան Սուլեյմանովը խավիարային դիվանագիտության քերթողահայրն է: Նրա` լոբբիստների հետ կապերի հաստատումը վկայում է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունի, ուստի հետևողական ձեռքի կարիք ունի: Ադրբեջանը փորձում է կանխել թույլ չտա ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից «Ադրբեջանում ժողովրդավարության համար ակտ» (HR 4264) օրինագծի ընդունումը, որը փետրվարի սկզբին առաջադրվել է կոնգրեսական, ԱՄՆ կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթի կողմից: Պատժամիջոցները նաև սահմանափակումներ են նախատեսում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ֆինանսավորման, վարկավորման և ապահովագրական ոլորտներում: Դրան զուգահեռ` օրինագծում նախատեսվում է շրջափակել ԱՄՆ-ում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների և նրանց ընտանիքների ակտիվները:

Երկարաժամկետ առումով Ադրբեջանն իր առջև դրել է ԱՄՆ-ի հասարակական և քաղաքական շրջանակներում բարձրացնել ադրբեջանանպաստ տեղեկատվությունը Արցախյան կոնֆլիկտի վերաբերյալ, մասնավարապես' Արցախյան պատերազմում իրենց պարտությունները ներակայացնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության կորուստ: Հիմնական լոբբիստական ակցիաները նվիրված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգմանը, պայքար, որպեսզի դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետությունը ընգրված լինի Ադրբեջանի դե յուրե ամրագրված սահմաններում:

Ադրբեջանցիները փորձում են լոբբինգի միջոցով բարձրաձայնել Խոջալուի դեպքերը, որը ներկայացնում են` որպես ցեղասպանություն: Այսպիսով, արտաքին քաղաքական բլոկում ադրբեջանական լոբբիստները հիմնականում երեք նպատակ են դնում' ներկայացնել Ադրբեջանին, որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի համար ռազմավարական կարևորություն ունեցող երկիր, ճնշում գործադրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգման հարցում և հասնել տարբեր նահանգների կողմից «Խոջալուի ցեղասպանության» ճանաչմանը' ի հակադրություն հայկական լոբբի իրականացրած գործունեությանը, որը փորձում է հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հաջորդ սեկտորը, որի վրա աշխատում են ադրբեջանական լոբբիստները Ադրբեջանի ներքին քաղաքականության, մասնավարոապես' գործող իշխանությունների գործունեության համար լեգիտիմության ապահովումն է: Ադրբեջանցիները հսկայական միջոցներ են ծախսում, որպեսզի ԱՄՆ-ն աչք փակի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, ժողովրդավարության ցածր մակարդակի և ներքաղաքական այլ բացթողումների վրա: Ի հեճուկս Ադրբեջանի պետական քարոզչություն իրականացնող լոբբիստների խմբին, ԱՄՆ-ում գործում են նաև ադրբեջանական լոբբի, որը փորձում է ազդել կառավարության և օրենսդիր մարմնի գործունեության վրա, որպեսզի վերջիններս դատապարտեն Ադրբեջանի իշխանությունների հակաժողովրդավարական գործունեությունը: Երկարաժամկետ առումով Ադրբեջանը փորձում է պահպանել իր տնտեսական գրավչությունը ԱՄՆ-ի համար: Կարճաժամկետ առումով ադրբեջանական լոբբիստները փորձում են լուծել քաղաքական արդի գործընթացների արդյունքում առաջացած խնդիրները և արագ արձագանքել դրանց:

Ապրիլյան իրադարձություններից հետո Ադրբեջանը կփորձի լոբբիստների միջոցով տեղի ունեցածը բարդել հայկական կողմի վրա: Այս պարագայում չափազնաց կարևոր է գործի դնել հայկական ներուժը, ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունների ջանքերը, որպեսզի ադրբեջանական ագրեսիային օբյեկտիվ գնահատականներ տրվեն և համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեն:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Լրահոս
Գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է ԱՄՆ-ն միակ երկիրն է այս պահին, որը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել կրակը. Ֆրանկ Փալոն Երևանում նախատեսվում է նոր ավտոկայարան կառուցել Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին Կալիֆորնիայի նահանգապետը ստորագրել է ապրիլի 24-ը Ցեղասպանության օր սահմանելու օրինագիծը Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան Հայաստանի փոխվարչապետն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները Մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի. ՀՀ ՊՆ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում. Զելենսկի ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան. ՊՆ Ադրբեջանական վերջին հարձակումից հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի Իրանի գլխավոր հյուպատոսությունը կնպաստի Սյունիքի ներուժի իրացմանը Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հայտարարության մասին Փելոսիի այցի մասին Մակեյի հայտարարության կապակցությամբ Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ. ԱԳՆ խոսնակ «Հույս ունեմ, որ կքայլեմ». Շուշիի մարտերի մասնակից Նորայր Ավագյան ՌԴ-ն շահագրգռված է հետագայում ևս Հայաստանի հետ զարգացնել փոխադարձ առևտուրը և ներդրումները. ՌԴ փոխվարչապետ Արմեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության Լենգլիում գտնվող գրասենյակում Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ՀՀ Պաշտպանության նախարարությունը մինչև նոյեմբերի 22-ը կանցկացնի պլանային վարժական հավաքներ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Աշխարհը փլուզվում է. տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու. Նիկոլ Փաշինյան Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ Ոսկու և արծաթի գներն աճել են Հնդկաստանից բերվելիք «Պինակա» կայանները համապատասխանում են ռուսական «Ուրագան» համակարգին Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր. ԱԽ քարտուղար Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաարն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման Երևանի և 6 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ժամը 18:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի կիրառմամբ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ուկրաինա ուղարկելու համար նախատեսված ԱՄՆ-ի և Եվրոպայի զենքի պաշարները սպառվում են Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. Քոչարյան. տեսանյութ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձև է ներկայացվել նաև ԱՄՆ Սենատում ՈւՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Տղերք, ուշադիր եղեք, դուք արդեն գիտեք, թե ինչ արձագանք են ստանում ռուսական ձախողումները հայ-ադրբեջանական սահմանում ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով, զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan