Բաթումում բացված միջազգային նախարարական խորհրդաժողովում քննարկվում են շրջակա միջավայրի հարցերը

Բաթումում բացված միջազգային նախարարական խորհրդաժողովում քննարկվում են շրջակա միջավայրի հարցերը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Բաթումում բացել է «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» նախարարական հանդիպումը, որտեղ նա հայտարարել է, որ Վրաստանը գիտակցում է «կանաչ էկոնոմիկայի» կարեւորությունն ու նշանակությունը եւ օժանդակում Է այդ բնագավառում իրականացվող տարբեր նախագծերի:

Բաթումում հունիսի 8-ից 10-ն ընթանում է «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» խորհրդաժողովը, որտեղ քննարկվում են օդի որակի բարելավմանը նվիրված հարցերը՝ ավելի լավ միջավայր ստեղծելու եւ մարդու առողջության համար: Առաջին նման խորհրդաժողովը կայացել է 1991 թվականին Պրահայի մերձակա Դոբրժիշ դղյակում:

«Շրջակա միջավայր Եվրոպայի համար» նախարարական խորհրդաժողովն առաջին անգամ է անցկացվում Վրաստանում: Բաթում են ժամանել աշխարհի 56 երկրների շուրջ 600 ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են շրջակա միջավայրի եւ բնապաշարների հարցերով, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում