Վրաստանում առգրավվել է Ադրբեջանից տարված 213 կգ հերոին

Վրաստանում առգրավվել է Ադրբեջանից տարված 213 կգ հերոին

Վրաստանի ՆԳՆ Բաթումի նավահանգստի մաքսավորները հայտարարություն են տարածել Ադրբեջանից բերված մեծ քանակությամբ թմրանյութ հայտնաբերվելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով virtualaz.org լրատվական կայքը, հայտարարության մեջ ասվում է, որ հունիսի 12-ին Ադրբեջանից ժամանած բեռնատարում 213 կգ հերոին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, բեռնատարի վարորդը ձերբակալվել է:

Վրաստանյան ԶԼՄ-ներն այդ առնչությամբ հայտնել են, որ բեռնատարի վարորդը Հոլանդիայի քաղաքացի է: Բեռնատարը Բաթումի նավահանգստով պետք է անցներ Ուկրաինա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում