Գերմանիան ողջունում Է Վրաստանի «պրագմատիկ քայլերը» Ռուսաստանի հետ երկխոսությունում. Մերկել

Գերմանիան ողջունում Է Վրաստանի «պրագմատիկ քայլերը» Ռուսաստանի հետ երկխոսությունում. Մերկել

Գերմանիայի կառավարությունը ողջունում Է Վրաստանի իշխանությունների «պրագմատիկ քայլերը» Ռուսաստանի հետ երկխոսությունում, բայց շարունակում Է հանդես գալ հօգուտ երկրի տարածքային ամբողջականության պահպանման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 15-ին Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

«Մենք ուրախ ենք, որ Վրաստանը պրագմատիկ քայլեր Է անում Ռուսաստանի հետ միասին, բայց մենք ԳՖՀ-ում հանդես ենք գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Դրան, իհարկե, առնչվում Է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցը: Այդ մասին մենք նույնպես խոսեցինք»,-ասել Է Մերկելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում