Եվրոպայի լիգա․ «Շիրակն» առաջին խաղում պարտվեց «Դիլային»

Մեկնարկեց Եվրոպայի լիգայի 2016-17թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլը։

Գյումրու «Շիրակն» այս փուլի առաջին հանդիպումն անցկացրեց մրցակցի հարկի տակ՝ Գորիում մրցելով «Դիլայի» հետ։ Խաղն ավարտվեց վրացական թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով․ միակ գոլը 36-րդ րոպեին խփեց Իրակլի Մոդեբաձեն։

Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 7-ին։

Եվրոպայի լիգա, որակավորման 1-ին փուլ, 1-ին խաղ

«Դիլա» – «Շիրակ»՝ 1։0
Գոլերը՝ Մոդեբաձե 36՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում