ՌԴ, Իրանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն օգոստոսին
13/07/2016 10:49
Նմանատիպ
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին Բաքվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը:
«Նման հանդիպում, անկասկած, կայանալու է: Այն ակնկալվում է օգոստոսի 8-ին»,- հաստատել է նա:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին Բաքվում հաստատել էր երեք երկրի ղեկավարների հանդիպման նախապատրաստման փաստը` նշելով, որ այն կարող է լինել մոտակա ժամանակներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում