ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»՝ ստուգելու սանիտարական պայմանները
29/07/2016 12:32
Նմանատիպ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ երեկ Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Ոստիկանության ՊՊԾ գնդի դեպքերի կապակցությամբ վիրավորված և կալանքի տակ գտնվող անձանց: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։
Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներով կատարված ահազանգերը անձանց պահման վայրի սանիտարական պայմանների առնչությամբ՝ Պաշտպանի հանձնարարությամբ, այսօր ևս աշխատակազմի ներկայացուցիչները այցելություն կիրականացնեն: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ
Հետևեք մեզ նաև Telegram-ում